Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայում հայ պատգամաւոր Կարօ Փայլանի անդամակցած` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան համանախագահների եւ պատգամաւորների ձերբակալութիւնից յետոյ շարունակւում են այդ կուսակցութեան դէմ գործողութիւնները:

Ըստ Demokrathaber-ի` ատրճանակներով յարձակում է տեղի ունեցել կուսակցութեան` Իսքենդերուն շրջանի գրասենեակի վրայ: Անյայտ անձինք կրակել են շէնքի վրայ, ինչի հետեւանքով կոտրւել են գրասենեակի ապակիները:

Կուսակցականները զանգահարել են ոստիկանութիւն: Հետաքննութիւն է սկսւել: 

Ըստ ANF-ի` կուսակցութեան այդ շրջանի նախագահ Ահմեդ Չահանը դատապարտել է զինւած յարձակումը` պահանջելով անյապաղ գտնել դրա պատասխանատուներին: Նա յիշեցրել է նաեւ, որ կուսակցութեան շէնքը նախկինում եւս նմանատիպ յարձակումների է ենթարկւել: